Like

вторник, 28 января 2014 г.

Վիրուսոտ “Aftershock” :) DJ Virus-ը Վրաստանից! (2010)

Global vol.1-ը կայացավ

Այս ամառ “Aftershock Republic” ակումբը որոշել է քլաբերներին պարացնել արտասահմանցի դիջեյների հնչեցրած երաժշտության ներքո:): “Գլոբալ դիջեյները գալիս են “Aftershock Republic” ակումբ” նախագծի առաջին փարթին հուլիսի 10-ին էր ու նաեւ հաջորդ օրը. դե զվարճանքը սկսվում է կեսգիշերն անց:):
DJ Virus-ը իր վարակը տարածում էր էլեկտրո-հաուս ոճի երաժշտության միջոցով

Հատուկ հյուր–դիջեյը հարեւան երկրից էր` Վրաստանից: DJ Virus-ը իր վարակը տարածում էր էլեկտրո-հաուս ոճի երաժշտության միջոցով: Այնպիսի մի վրացական վիրուս էր, որ աղջիկներին միմյանց հետ համբուրվելու ցանկություն էր առաջացնում` թեկուզ միայն նկարվելու համար:):

Վիրուսը աղջիկների մոտ միմյանց հետ համբուրվելու ցանկություն էր առաջացնում` թեկուզ միայն նկարվելու համար:)
Ակումբում մինչեւ Virusi հայտնվելը իր սեթերն էր հնչեցնում “Aftershock”-ի ռեզիդենտ դիջեյ PIA GARO-ն: Էլի հաուս ոճի տարբեր դրսեւորումների տակ էր ակումբասեր հասարակությունը պարում: Շոգը Երեւանում անտանելի է. դրա հետ կապված կամ էլ առանց առիթ` աղջիկների կիսաշրջազգեստները կարճանում են:), զովանալու, պարել-լիցքաթափվելու ցանկությունը` մեծանում:

                                                           Վիրուսոտ փարթին “Aftershock Republic”-ում

Ակումբի տնօրինությունը նախատեսում է “Global DJ’s coming to Aftershock club this summer” նախագծի շրջանակներում հայտնի արտասահմանցի հինգ դիջեյի հյուրընկալել ԱՊՀ տարածաշրջանից եւ Եվրոպայից: Անակնկալները խոստանում են բացահայտել քիչ-քիչ:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

DJ Virus-ը Վրաստանից



DJ.VIRUS FACEBOOK PAGE.