понедельник, 21 декабря 2015 г.

Տարվա ամենամեծ փարթիներից մեկը «Մերիդիան» էքսպո-կենտրոնում

Դեկտեմբերի 19-ին «Մերիդիան» էքսպո-կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում երբև կազմակերպված ամենամեծ ու լայնամասշտաբ փարթիներից մեկը, որին ներկա էին ոչ ավել, ոչ պակաս 4000 հրավիրվածներ: 

Միջոցառումը կազմակերպել էր «Chumbo» նախաձեռնող խումբը, որն առաջին անգամ չէր անցկացնում նման մեգափարթի. «Նախորդ տարի՝ դեկտեմբեր ամսին, «Նոր Ձորաբերդ» համալիրում ևս տեղի է ունեցել բազմահազարանոց երեկույթ: Ինչպես գիտեք, Հայաստանում նմանատիպ մեծ ակումբներ գոյություն չունեն, և այսպիսի մեծ սրահ ընտրելու նպատակն այն էր, որ ավելի լայն զանգվածների ներգրավենք միջոցառմանը: Ինչպես տեսնում եք, մեզ մոտ դա ստացվեց: Այսօր այստեղ ներկա են 18 տարին լրացած անձիք: Ասեմ, որ տոմսերը և՛ վաճառել ենք, և՛ մեծ քանակությամբ հրավիրել: Արդեն մի քանի ամիս է՝ մեծ նախապատրաստական աշխատանքներ են տարվել միջոցառման կազմակերպման ուղղությամբ, մեծ թիմ է աշխատել, որպեսզի ամեն ինչ լինի նախատեսածի պես, և բոլորն այստեղից հեռանան բարձր տրամադրությամբ ու լավ տպավորություններով»,- մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնող խմբի անդամ Արման Կարապետյանը:

Նշենք, որ միջոցառմանը հանդես եկան ինչպես հայ, այնպես էլ Վրաստանից ու Ռուսաստանից հրավիված DJ-ներ, այդ թվում՝ DJ Serjo-ն, DJ Donz-ը, DJ Guevo-ն, DJ Soprano-ն, DJ Soul-ը, DJ Virus-ը, DJ Mad-ը և DJ Felini-ն: Երեկոյի ընթացքում տարբեր պարերով հանդես եկան նաև «Ֆլամինգո» գիշերային ակումբի պարուհիները, դե իսկ միջոցառումը վարում էին հաղորդավարներ Ստելլա Բաբայանը, Նորայր Եղյանը և Գրիշա Աղախանյանը: Վերջինս իր խոսքում նշեց՝ դեռ երբեք չէր տեսել մեկ տեղում հավաքված այսքան հայ երիտասարդների:

Երգչուհի Ալինա Ենգոյանն էլ, ով հանդես է գալիս Ալին Գոյան բեմական անվամբ, իսկ երեկվա միջոցառմանը՝ որպես DJ Soprano, ողջունեց մեր երկրում նման մեծ երեկույթների անցկացումը՝ ընդգծելով, որ հատկապես վերջին շրջանում ցանկալի են և անհրաժեշտ մարդկանց բարձր տրամադրությունն ապահովող տարբեր միջոցառումները. «Ճիշտն ասած՝ այսպիսի մեգափարթիների մասնակցում եմ այնքանով, որքանով կազմակերպվում են մեր երկրում, իսկ ինչպես հայտնի է, դրանք ոչ հաճախ են լինում: Այնուամենայնիվ ուրախալի է, որ ամանորյա տոներին ընդառաջ երիտասարդները կարողանում են գալ, ուրախանալ և ցրել մեր շուրջը եղած մոխրագույն մթնոլորտը...»,- ընդգծեց Ալինան:

Միջոցառումն ավարտվեց կեսգիշերն անց՝ սպասումով, որ շուտով նոր առիթ կլինի բոլորով նորից հավաքվելու ու հաճելի ժամանակ անցկացնելու:

Աստղիկ Իսկանդարյան







вторник, 15 декабря 2015 г.

DJ.VIRUS-NIGHT LIFE.mp3